ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Սարերի հովին մեռնեմը» թյուրքական մելիզմների հավաքածու էր, ընդամենը

«Սարերի հովին մեռնեմը»  թյուրքական մելիզմների հավաքածու էր, ընդամենը
03.05.2023 | 21:05

Այն, ինչի մասին կխոսեմ, թերևս առանձնակի կարևորության էլ չէ, բայց մի տեսակ խռովում է միտքս, և որոշեցի, այնուամենայնիվ, խոսել: Դիմաշի երգած «Սարերի հովին մեռնեմի» մասին է խոսքս: Անկեղծ խոստովանեք, հավանեցի՞ք:

Ես` չէ՛:

Անգամ զայրացա:

Եթե մի հայ ղազախի ազգային երգի տակ «Մոկաց Միրզա» երգեր և մեծահոգաբար ակնկալեր, որ դրանով ղազախներին անգնահատելի նվերէ մատուցում, կընկալվե՞ր:

Ի սեր Աստծո, ոչինչ չունեմ այդ հրաշալի երգչի դեմ: Բայց մեր հոգսաշատ կյանքի աստվածանվեր մխիթարություն դարձնել սովորական մի համերգ, իր փայլուն հեղինակով, կարծում եմ, չափազանց է: Մանավանդ, որ իրադարձությունը թե՛ մերոնք, թե՛ ղազախներն ու օտարազգի անդրադարձողները հիմնականում ներկայացնում են այնպես, կարծես ծայրագավառ Երևանին մեծահոգաբար մե՜ծ շնորհ է արել երգիչը: Իսկ սահմանակից թրքազգին էլ հայ հեղինակի սատտուսի տակ հանգիստ գրի.

«Ulviyya Mahmudova

Дорогой Димаш,то,что Вы слышали и увидели ни какого отношения к ерменам не имеет!Это истинно азербайджанские,тюркские мелодии,ерменизированные.Не дудук,а БАЛАБАН- инструмент,которого весь мир признал тюркским-азербайджанским .Если еще не были-ждем Вас в Азербайджане»!

Նորից եմ ասում, հարգում եմ Դիմաշին, հարգում եմ ղազախներին, բայց փա՜ռք Աստծո, ղազախը ծայրագավառ չէ, որ եկել էր:

Նրանք մեր մասին ավելին գիտեն, քան մենք՝ իրենց: Հայերը որոշակի ավանդ ունեն ղազախների կյանքում: Ղազախստանը առանձին միութենական հանրապետություն է դարձել արցախցի Լևոն Միրզոյանի ղեկավարությամբ, ով 1933-1938 թթ. ղեկավարել է այդ հանրապետությունը, մինչ այդ լինելով նաև Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը:

Հայերը զգալի ավանդ են ներդրել Ղազախստանի տնտեսության, գիտության ու մշակույթր զարգացման գործում: Եթե հիշողություս ինձ չի դավաճանում, ղազախների պետական օրհներգի հեղինակն անգամ հայ էր:

Համառոտեմ ասելիքս:

Նշանավոր երգիչն իր այցով ամենևին էլ չի սքանչացրել Երևանը: Գիտեր ուր է գալիս, գիտեր նաև երևանյան գնահատականի արժեքը: Իսկ «Սարերի հովին մեռնեմը» թյուրքական մելիզմների հավաքածու էր, ընդամենը:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5736

Մեկնաբանություններ